Մեր մասին
Mika Kids Dental Clinic-ը հիմնադրվել է 2024 թվականի մարտին մանկական ստոմատոլոգ Միքայել Նիկողոսյանի կողմից։ Մեր գլխավոր նպատակն է ապացուցել, որ մանկական ստոմատոլոգիան կարող է լինել վստահություն ներշնչող ու առանց վախի փորձառություն երեխաների համար։
Կլինիկայի առաքելությունն է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ փոքրիկները զգում են իրենց անվտանգ, ապահով և հոգատար ձեռքերում։ Մենք ոչ միայն բուժում ենք ատամները, այլ նաև ձևավորում ենք դրական հիշողություններ, որպեսզի երեխաներն աճեն առանց վախի բժշկի այցելությունից։